Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր (WISE)

Ծրագրի նպատակն է՝ ապահովել կլիմայի փոփոխություններին դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որը կնպաստի տնտեսական աճին, պարենային անվտանգությանը, տարածաշրջանային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ջրային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Ծրագիրն ունի չորս բաղադրիչ։

Իրականացնող.
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
Բյուջե. 185 մլն ԱՄՆ դոլար
Ֆինանսավորում. Համաշխարհային բանկ, Զարգացման ֆրանսիական գործակալություն Եվրոպական միություն, ՀՀ կառավարություն
Տևողություն. 2026-2031
Իմանալ ավելին

«Դիմակայուն Սյունիք» ծրագրի Ջրամատակարարման բաղադրիչի նախապատրաստում

Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սյունիքի մարզի բնակչության համար անվտանգ, որակյալ և հուսալի խմելու ջրամատակարարման հասանելիությունը՝ ջրամատակարարման համակարգերի արդիականացման և զարգացման միջոցով։ Ծրագիրը միտված է ջրի կորուստների կրճատմանը, ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ջրամատակարարման հասանելիության ընդլայնմանը՝ միաժամանակ նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։

Իրականացնող. ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
Բյուջե. 2.7 մլն եվրո
Ֆինանսավորում. Եվրոպական ներդրումային բանկ
Տևողություն.
 2026-2028
Իմանալ ավելին

Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3

Ծրագրի նպատակն է՝ բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը Հայաստանի Հանրապետության 7 մարզերի 63 համայնքներում և բնակավայրերում՝ ապահովելով շուրջօրյա և անվտանգ ջրամատակարարում, նվազեցնելով ջրի կորուստները, կրճատելով շահագործման ծախսերը և բարձրացնելով համակարգերի էներգաարդյունավետությունը։

Իրականացնող. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, 
Պատվիրատու. ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե 
Բյուջե. 70.44 մլն եվրո
Ֆինանսավորում.Վերակառուցման վարկերի բանկ, ԵՆԲ, ԵՄ հարևանության ներդրումային ծրագիր, ՀՀ կառավարություն
Տևողություն. 2016–2027
Իմանալ ավելին

Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում

Ծրագրի նպատակն է՝ բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան դաշտավայրում՝ ապահովելով հուսալի ոռոգում, գյուղատնտեսական արտադրության աճ և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Այն միտված է ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, ջրի կորուստների կրճատմանը և մեխանիկական ոռոգումից ինքնահոս համակարգերի անցմանը։

Իրականացնող. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
Բյուջե. 90 մլն եվրո
Ֆինանսավորում. ԶՖԳ, ՀՀ կառավարություն
Տևողություն. Կառուցում՝ 2016–2025, ջրալցման մեկնարկ՝ 2026
 
Իմանալ ավելին

Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում. Ախուրյան գետ, փուլ 1

Ծրագրի նպատակն է՝ ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ և համատեղված կառավարում Ախուրյան գետի ավազանում՝ զարգացնելով և արդիականացնելով ջրային ենթակառուցվածքները։ Ծրագիրը միտված է Կապսի ջրամբարի կառուցման միջոցով ավելացնել ջրային պաշարների կուտակման և կարգավորման կարողությունները, բարձրացնել ոռոգման համակարգերի հուսալիությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև անցում կատարել մեխանիկական ոռոգումից ինքնահոս համակարգերի։

Իրականացնող. ՀՀ ՏԿԵՆ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,
Բյուջե. 93,8 մլն եվրո 
Ֆինանսավորում. Վերակառուցման վարկերի բանկ, ՀՀ կառավարություն
Տևողություն. 2014 
Իմանալ ավելին