Դիմում-բողոքներ

  • Ի՞նչ տվյալներ պետք է ներկայացնել վարչական մարմնին ուղղված գրավոր դիմումով:
    Դիմողի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում ՝ նրա լրիվ անվանումը, գտնվելու վայրը, վարչական մարմնի անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, դիմողի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը (ըստ ցանկության):
  • Ի՞նչ տվյալներ կարող է տեսնել դիմումատուն՝ իրեն տրված ծածկագրի համարը մուտքագրելով առցանց համակարգ:
    Իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է ուղղել հարցերը:

  • Ի՞նչպես ուղարկել դիմումը Ջրային կոմիտե:
    Էլեկտրոնային փոստով, փոստի միջոցով, առձեռն (Ջրային կոմիտեի փոստարկղ):