Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր

Ծրագրի շրջանակում իրականացվել է.
Երևան քաղաքի առանձնատնային և նախկինում ինքնակամ կառուցապատված թաղամասերում ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերականգնում, անհատական տնային տնտեսությունների մուտքագծերի փոխարինում, բազմաբնակարան շենքերի բակային պոմպակայանների վերակառուցում և արդիականացում, ինչպես նաև վթարային մուտքագծերի փոխարինում։ 

Իրականացնող.
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե 
Բյուջե. 29 մլն ԱՄՆ դոլար 
Ֆինանսավորում. ՎԶԵԲ, ԵՆԲ, Եվրամիության հարևանության ներդրումային գործիք և ՀՀ կառավարություն
Տևողություն. 2014–2025
Իմանալ ավելին

Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր

Ծրագրի շրջանակում արդիականացվել են Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգերը՝ բարձրացվել դրանց արդյունավետությունը, նվազեցվել ջրակորուստներն ու էլեկտրաէներգիայի ծախսերը, կրճատվել շահագործման և պահպանման ծախսերը, ընդլայնվել ոռոգելի հողատարածքները՝ նպաստելով ոռոգման համակարգերը կառավարող կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանը։

Իրականացնող. ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
Բյուջե. 50 մլն ԱՄՆ դոլար
Ֆինանսավորում. Եվրասիական զարգացման բանկ, ՀՀ կառավարություն
Տևողություն. 2015–2025

Իմանալ ավելին

Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր

Image

Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել են ոռոգման համակարգերը՝ անցում կատարելով ինքնահոս համակարգերի, վերականգնվել են ենթակառուցվածքները և կրճատվել են ջրի կորուստները։ Ներդրվել են ժամանակակից կառավարման գործիքներ, բարձրացել է համակարգի վերահսկելիությունը և ՋՕԸ-ների կարողությունները։ Արդյունքում ապահովվել է ավելի հուսալի և արդյունավետ ոռոգում, բարելավվել է ջրային ռեսուրսների կառավարումը, ինչը նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը։

Իրականացնող. ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
Բյուջե. 37.5 մլն ԱՄՆ դոլար + 2 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում
Ֆինանսավորում. Համաշխարհային բանկ, ՀՀ կառավարություն
Տևողություն. 2015–2019
Իմանալ ավելին