Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր
«Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրն իրականացվել է Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ, որը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար, որից 40 մլն ԱՄՆ դոլարը վարկային միջոցներ են, իսկ 10 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ կառավարության և համայնքների համաֆինանսավորումը։
Վարկային պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 10-ին։ Ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, իսկ վճարումների կատարման վերջնաժամկետը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը բաղկացած է չորս բաղադրիչից.
- մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոս համակարգերով,
- մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում,
- ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում,
- ծրագրի կառավարում, ինչպես նաև ոռոգման համակարգերը կառավարող կազմակերպությունների և մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
Նպատակները.
.ոռոգման համակարգերի արդիականացում և դրանց արդյունավետության բարձրացում՝ ջրակորուստների ու էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցման, ինչպես նաև շահագործման և .պահպանման ծախսերի կրճատման միջոցով,
.ոռոգելի հողատարածքների ընդլայնում,
.ջրօգտագործողների ընկերությունների, ոռոգման համակարգերը կառավարող այլ կազմակերպությունների և մարմինների ինստիտուցիոնալ զարգացում։
Ծրագրի անմիջական շահառուները վերականգնվող և արդիականացվող ոռոգման համակարգերի ազդեցության գոտում գործունեություն իրականացնող ֆերմերներն են, որոնք ոռոգման ջուր կստանան անհրաժեշտ ծավալներով և սահմանված ժամկետներում։ Շահառուներ են նաև Ջրային կոմիտեն, «Ջրառ» ՓԲԸ-ն և ջրօգտագործողների ընկերությունները։ Ծրագրի իրականացումը կարևոր խթան է հանդիսացել գյուղատնտեսության, մասնավորապես՝ պարենային անվտանգության ապահովման և ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման զարգացման համար։
Իրականացված աշխատանքներն ու միջոցառումները.
Ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքում և մարզերում։ Ոռոգման համակարգերի 452240 մ ընդհանուր երկարությամբ հատվածների կառուցման/վերականգնման համար ծախսվել է 20.598.870.189 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 19.042.087.183 ՀՀ դրամ։
Բաղադրիչ 1. Մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով
Կառուցվել է 7 ինքնահոս համակարգ՝ 37.439 կմ ընդհանուր երկարությամբ, 2.397.929.142 ՀՀ դրամ արժեքով, որից շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 2.163.088.806 ՀՀ դրամ։
Բաղադրիչ 2. Մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում
Մայր ջրանցքների վերականգնում
Վերականգնվել են 4 ջրանցքի 9.463 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ՝ 1.294.847.678 ՀՀ դրամ արժեքով, որից շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1.186.309.676 ՀՀ դրամ։
Երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում
Վերականգնվել են 50 ջրանցքի 126.348 կմ ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ՝ 8,129,302,495 ՀՀ դրամ արժեքով, որից շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 7.416.825.156 ՀՀ դրամ։
Բաղադրիչ 3. Ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում
Հանրապետության 111 բնակավայրում հիմնանորոգվել է 278.990 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց՝ ընդհանուր 8.776.790.874 ՀՀ դրամ արժեքով, շինարարական աշխատանքների արժեքը՝ 8.275.863.545 ՀՀ դրամ։
Բաղադրիչ 4.
Ենթաբաղադրիչ 4.1. Ծրագրի կառավարում
Ենթաբաղադրիչ 4.2. Ոռոգման ջրամատակարարման համակարգերը կառավարող կազմակերպությունների և իշխանության մարմինների ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացում. տեխնիկական հագեցվածության ապահովում, անձնակազմի ուսուցում, հանրային իրազեկման բարձրացում
Տեխնիկական վերազինում.
ՋՕԸ-ների համար ձեռք են բերվել 530.271.398 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ`
· 5 բարձր անցանելիության ավտոմեքենա,
· 15 կիսաբեռնատար ավտոմեքենա,
· 5 էքսկավատոր,
· 16 ուլտրաձայնային հոսքաչափ,
· 15 ջրի հոսքի արագությունը չափող-գրանցող սարք,
· 60 համակարգչային լրակազմ,
· 20 պոլիէթիլենային խողովակների եռակցման սարք։
Ձեռք են բերվել նաև LADA NIVA TRAVEL մակնիշի 3 բարձր անցանելիության ավտոմեքենա (21.000.000 ՀՀ դրամ)՝ ՀՏԶՀ-ի համար, RENAULT KOLEOS մակնիշի 2 (34.000.000 ՀՀ դրամ) և Volvo XC90 B6 Momentum մակնիշի 1 (29.500.000 ՀՀ դրամ) բարձր անցանելիության ավտոմեքենաներ՝ Ջրային կոմիտեի ՋՕԸ-ներին աջակցող խմբի համար։
Վերապատրաստում.
ՋՕԸ-ների և «Ջրառ» ՓԲԸ-ի՝ ջրի պլանավորման և կառավարման, շահագործման և պահպանման, իրացման, ջրաչափության և այլ տեխնիկական բնույթի գործառույթներով զբաղվող մասնագետների, ՋՕԸ-ների՝ հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման գործառույթներ իրականացնող մասնագետների, գործադիր մարմինների վարչական անձնակազմերի, ինչպես նաև Ջրային կոմիտեի՝ ՋՕԸ-ների գործունեությունը կանոնակարգող մասնագետների որակավորումը բարձրացնելու և բարելավելու նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։
Հանրային իրազեկում.
Ծրագրի արդյունքների մասին հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով կատարվել են տեղեկատվական տեսանյութերի ստեղծման աշխատանքներ։ Թողարկվել է չորս տեսահոլովակ՝ «Խնայենք ջուրը միասին» (անիմացիոն), Հայաստանում ջրային պաշարների կառավարման, ոռոգման համակարգի առանձնահատկությունների, ջրամբարների կարևորության, ՋՕԸ-ների գործունեության թեմաներով, իսկ վերջինը Ծրագրի ամփոփումն է, կատարված աշխատանքն իր արդյունքներով։ Ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները տարածելու նպատակով տպագրվել են նաև բուկլետներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Արդյունքային ցուցանիշներ.
Ծրագրի իրականացման արդյունքում գերակատրվել են ի սկզբանե նախանշված արդյունքային ցուցանիշները.
|
Աշխատանքներ |
Նախատեսված |
Վերականգնված |
|
Մեխանիկական ոռոգման |
37.4 կմ |
37.4 կմ |
|
Մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում |
62.3 կմ |
135.8 կմ |
|
Ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում |
277.8 կմ |
279.0 կմ |
|
Ընդամենը |
377.5 կմ |
452.2 կմ |
|
Արդյունքներ |
Նախատեսված |
Ձեռք բերված |
|
Էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսում, մլն կվտ/ժամ |
14.4 |
15.1 |
|
Շահագործման ծախսերի կրճատում, մլն դրամ/տարի |
250 |
280 |
|
Ոռոգելի հողատարածքների աճ, հազ. հա |
10.4 |
12.2 |
|
Շահառուների քանակ, մարդ |
114.382 |
169.488 |
|
Տնտեսվող ոռոգման ջուր, մլն խմ |
102.4 |
119.7 |