Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր (WISE)

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի (ՀԲ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ), Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» (ՋՈԾԲ) ծրագիրը՝ 185 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որը մեկնարկել է 2026 թվականի մարտին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից՝ հատուկ այդ նպատակով ձևավորված ծրագրի իրականացման թիմի միջոցով։ Այն հանդիսանում է 10-ամյա բազմափուլ ծրագրի մաս, որի նպատակն է բարելավել ոռոգման, ինչպես նաև գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման (ՋՋ) ծառայությունների մատուցումը Հայաստանում։

Ծրագրի նպատակն է.

Ապահովել կլիմայի փոփոխություններին դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որը կնպաստի տնտեսական աճին, պարենային անվտանգությանը, տարածաշրջանային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ջրային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից․

Ջրային ոլորտի քաղաքականության և ինստիտուցիոնալ բարեփոխում, ներառյալ ոռոգման համակարգի կառավարման և ծառայությունների հզորացում, ակտիվների կառավարում, սակագնային բարեփոխումներ և կլիմայադիմացկուն ջրային կառավարման գործիքների ներդրում.

Գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ներառյալ ոլորտային կարողությունների զարգացում և կարգավորիչ բարեփոխումներ, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացում, ինչպես նաև չսպասարկվող առաջնահերթ բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացում.

Ոռոգման ենթակառուցվածքների արդիականացում և համակարգի կառավարման բարելավում, ներառյալ ընտրված ոռոգման համակարգերի վերականգնում, կլիմայադիմացկուն ինժեներական լուծումների կիրառում, ինչպես նաև Ջրային ռեսուրսների հաշվառման և ավտոմատ կառավարման համակարգի (GIS, SCADA, բջջային հավելվածներ) ներդրում։ 

Ծրագրի կառավարում

ՋՈԾԲ Փուլ 1 ծրագրի իրականացումը կնպաստի հետևյալ հիմնական արդյունքների ապահովմանը՝

Արդիականացված ոռոգման համակարգեր, որոնք կապահովեն ջրի կայուն և հուսալի մատակարարում ֆերմերային տնտեսություններին՝ նպաստելով գյուղատնտեսական արտադրողականության և բերքատվության աճին,

Ջրի կորուստների կրճատում և ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում՝ ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման միջոցով,

Ծրագրի շահառու համայնքներում գտնվող գյուղական տնային տնտեսությունների համար անվտանգ կառավարվող ջրամատակարարման ծառայությունների ապահովում՝ ըստ որակի, ճնշման և անընդհատության սահմանված ստանդարտների,

Ֆինանսական կայունության ամրապնդում՝ ծախսերի հետհատուցման բարելավված մեխանիզմների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդրման միջոցով,

Ջրային կոմիտեի, գետավազանի կառավարման համար պատասխանատու մարմինների և գյուղական բնակավայրերում ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերությունների կարողությունների բարձրացում՝ համակարգերը արդյունավետ կերպով կառավարելու, շահագործելու և պահպանելու նպատակով։

Արձագանքի և բողոքների լուծման մեխանիզմ