Նվարդ Վարդանյան
- Գլխավոր քարտուղար
Հեռ՝ +374 10 540 763
Էլ հասցե՝ nvardmvardanyan@gmail.com
Կենսագրական տվյալներ
Ծնվել է՝ 1988թ. հուլիսի 3-ին, ք. Երևանում։
Կրթություն
2005-2009թթ․ - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, (բակալավր) ֆակուլտետ՝ Կառավարում, բաժին՝ Պետական և մունիցիպալ կառավարում
2009-2011 թթ․ - Հայաստանի ամերիկյան համալսարան (մագիստրատուրա), Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում
2022 – 2025 թթ․ - Երևանի Գլաձոր համալսարան (մագիստրատուրա), Իրավագիտություն
Աշխատանքային գործունեություն
2009թ. սեպտեմբեր – 2017թ. հունվար՝ ՀՀ Ազգային ժողով, նախագահի ռեֆերենտ
2017թ. հունվար – 2018թ. հունվար՝ ՀՀ Արդարադատության նախարարություն, քարտուղարության պետ
2018թ. փետրվար – 2018թ. հուլիս՝ ՀՀ Ազգային ժողով, փոխնախագահի խորհրդական
2018թ. օգոստոս – 2019թ. օգոստոս՝ Միջազգային Հանրապետական Ինստիտուտ (IRI), ծրագրի ղեկավար
2019թ. օգոստոս – 2020թ. սեպտեմբեր՝ «Գինեվան գինու գործարան», տնօրեն
2020թ. սեպտեմբեր – 2021թ. հոկտեմբեր՝ «Արմեն-Ալկո» ՍՊԸ, տնօրեն
2021թ. նոյեմբեր – 2023թ. հունվար՝ ՀՀ Արդարադատության նախարարություն, գլխավոր քարտուղարի տեղակալ
2023թ. ապրիլ – 2023թ. հուլիս՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, խորհրդական – փորձագետ
2023թ․ օգոստոս – առ այսօր՝ «Չաքմաքճեան» հումանիտար բարեգործական հիմնադրամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լեզուների իմացություն
Հայերեն (մայրենի), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն (A2)
Պարգևներ
2015թ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգևատրում
2017թ. քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանի շնորհում
Այլ տվյալներ
- «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Ծրագրի ղեկավար
- Արդարադատության բնագավառի աշխատողների արհեստակցական կազմակերպության վարչության նախագահ
- ԳՐԵԿԿՈ-ի հայաստանյան պատվիրակության նախագահ
- Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության բարելավման աշխատանքային խմբի ղեկավար
- Քաղացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ձևավորվող մրցութային հանձնաժողովների նախագահ, անդամ
- Արդարադատության նախարարության գույքագրման հանձնաժողովի նախագահ
- Արդարադատության նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումների նյութատեխնիկական մատակարարման կազմավորման ղեկավար
- Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության պլատֆորմի ստեղծման աշխատանքային խմբի ղեկավար
- Արդարադատության նախարարության հանրային իրազեկման թիմի անդամ
- Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի անդամ
- Երիտասարդ խորհրդարանի ձևավորման հանձնաժողովի անդամ
- Դպրոցական ծնողական կոմիտեների նախագահ
- Մի շարք աշխատանքային այլ խմբերի ղեկավար, համակարգող, անդամ։