Ռուզան Հարությունյան

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1980 թվականի հունվարի 31-ին, ք. Երևանում։

 

Կրթություն

1986–1997 թթ.՝ Երևանի Ստ. Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոց
2005 թ.՝ Երևանի պետական համալսարան, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, ֆրանսիական բաժին (բակալավր), երկրորդ մասնագիտական լեզու՝ իսպաներեն
2007–2011 թթ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, «Քաղաքային տնտեսություն» (բակալավր)
2011–2013 թթ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, «Էկոլոգիա և կադաստր» (մագիստրատուրա)
2013–2015 թթ.՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, «Ջրային համակարգեր» (ասպիրանտուրա)

 

Աշխատանքային գործունեություն

2005–2006 թթ.՝ Հայաստանի ֆինանսական ակադեմիա, ֆրանսերեն լեզվի դասախոս
2006 թ.՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի լրատվության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ, ֆրանսերենի թարգմանիչ
2007–2010 թթ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տպագրության և լրատվության կենտրոնի ղեկավարի տեղակալ
2007–2014 թթ.՝ ԵՃՇՊՀ «Տեղեկագիր» գիտական ժողովածուի պատասխանատու
2010–2014 թթ.՝ ԵՃՇՊՀ տպագրության և լրատվության կենտրոնի ղեկավար (ընդհանուր հարցերով), ֆրանսերենի դասախոս
2013 թ.՝ ֆրանսիական «HCERES» կազմակերպության կողմից բուհի հավատարմագրման գործընթացի կոորդինատոր
2014–2015 թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջբուհական համագործակցության և տեղեկատվության վարչության պետ
2014 թ.՝ «HCERES» և իսպանական «ANECA» կազմակերպությունների կողմից բուհի հավատարմագրման գործընթացի պատասխանատու և կոորդինատոր
2015–2016 թթ.՝ Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ, զարգացման ծրագրերի պատասխանատու, ֆրանսերենի դասախոս
2016–2018 թթ.՝ Մոսկվայի ինովացիոն ուրոլոգիայի կենտրոնի գլխավոր մենեջեր
2018 թ. նոյեմբերի 5-ից՝ Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

 

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն

 

Գիտական գործունեություն

Հեղինակ է 8 գիտական հոդվածների, այդ թվում՝ արտասահմանյան պարբերականներում և միջազգային գիտաժողովների զեկույցներում։

 

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 

Ընտանեկան կարգավիճակ

Ունի մեկ որդի և մեկ դուստր։