Արսեն Մանուկյան
- Գլխավոր քարտուղար
Հեռ՝ +374 10 540 326
Էլ հասցե՝ arsen.manukyan@scws.am
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1968 թվականի հունվարի 14-ին, Երևանում։
Կրթություն
1985 թ.՝ ավարտել է Երևանի N168 միջնակարգ դպրոցը
1989–1994 թթ.՝ Երևանի ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտ, որակավորում՝ իրավագետ
1994–1997 թթ.՝ Մոսկվայի ՌԴ կառավարության առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
1998 թ.՝ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային գործունեություն
2025 թ. դեկտեմբերի 30-ից՝ Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար
1998–2002 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
2002–2005 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու
2005–2006 թթ.՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի խմբի ղեկավար
2006–2007 թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ իրավաբանական տնօրինության իրավախորհրդատու
2007–2009 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի իրավական և կենսաթոշակային հարցերի խորհրդատու
2009–2010 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի քաղաքականության և իրավական հարցերի խորհրդատու
2010–2012 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու, թիմի ղեկավար
2012–2013 թթ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչության պետ
2013–2016 թթ.՝ ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու, թիմի ղեկավար
2017–2018 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի և ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների առաջմղումը Հայաստանում» ծրագրի փորձագետ
2018 թ. հունիսի 11 – 2019 թ. փետրվարի 19՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
2019 թ. փետրվարի 20 – 2022 թ. ապրիլի 8՝ ՀՀ փոխվարչապետի խորհրդական
2022 թ. ապրիլի 18 – 2025 թ. մայիսի 5՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն Ծրագիր»՝ կառավարման ավագ մասնագետ, կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի թիմի ղեկավար
2010 թ. – մինչ օրս՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի ավագ դասախոս
2025 թ. օգոստոսի 15-ից՝ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ
Սկսած 1998 թ.՝ դասավանդում է Հայաստանի մի շարք բուհերում՝ քաղաքացիական իրավունք, աշխատանքային իրավունք և սոցիալական ապահովության իրավունք (Ոստիկանության ակադեմիա, Կառավարման պետական ակադեմիա, Ֆրանսիական համալսարան, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան)
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Այլ տվյալներ
2006 թ.-ից՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ