Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստ
մայիսի 05, 2026
Մայիսի 7-ին Ջրային կոմիտեում կայացել է Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական մշտական հանձնաժողովի նորանշանակ կազմի (Հանձնաժողովի) անդրանիկ նիստը։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամներին՝ անշահախնդիր ու նվիրված աշխատանքի պատրաստակամության համար։ Նա նաև նշել է, որ Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ ՋԿ նախագահը նաև հույս է հայտնել, որ հետագա համագործակցությունը կկառուցվի փոխադարձ վստահության և արդյունավետ համատեղ աշխատանքի հիման վրա։
17 անդամից բաղկացած հանձնաժողովն առանցքային դերն ունի հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման ոլորտում։ Հանձնաժողովի անդամների գերակշռող մասը հիդրոտեխնիկայի և առնչվող ոլորտների գիտնականներ են։
Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Նարիմանյանը, ողջ հանձնաժողովի անունից, շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ աշխատանքներն իրականացվելու են բարձր պատասխանատվությամբ և անշահախնդիր մոտեցմամբ։ Այնուհետև նա ներկայացրել է աշխատանքային ծրագրի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ՝ համաձայն ՀՀ կառավարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և ճնշման կարգը սահմանելու մասին» պահանջների։
Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամներին հանձնվել են վկայականներ։