Նորություններ

Ջրային կոմիտեում տեղի է ունեցել ՋՕԸ-երի հաշվապահների հետ հերթական հանդիպումը

դեկտեմբերի 13, 2024

Կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը և կոմիտեի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Արթուր Սիմոնյանը կարևորել են համագործակցային աշխատանքը, նշելով, որ նման քննարկումները բարձրացնում են համակարգի արդյունավետությունը։

Քննարկվել է 2025 թվականի բյուջեների ներկայացման ժամանակացույցը, ինչպես նաև դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ձևաչափերը։