Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
մարտի 31, 2026
Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։
Քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը, մասնավորապես՝
-
Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը.
-
Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները.
-
Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը.
-
Սեւանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը.
-
Արարատյան արտեզյան ավազանի պահպանության եւ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրեց, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն հայտնեց պ-ն Ֆոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար, եւ հաջողություն մաղթեց նրան իր նոր պաշտոնում։