Նորություններ
Ջրային կոմիտեն Ասիական զարգացման բանկի կողմից արժանացել է արդյունավետ համագործակցությունը փաստող վկայականի
մարտի 11, 2025
Ջրային կոմիտեն Ասիական զարգացման բանկի կողմից արժանացել է արդյունավետ համագործակցությունը փաստող վկայականի։ Այն Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները ժամականավոր կատարող, նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին է հանձնվել տարեկան ամփոփիչ հանդիպմանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են 2024 թվականի պորտֆելը, ձեռքբերումները և մարտահրավերները, նաև նոր ծրագրերի հնարավորությունները: