Նորություններ

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր

մայիսի 13, 2026

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան ՆԳ Յուտակա Աոկինի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ գտնվում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նոր կառուցված օրվա կարգավորվող ջրամբարի (ՕԿՋ) բացման արարողությանը։ 

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցված ջրամբարի ծավալը 11.000 մ³ է։  

Ակնկալվում է, որ ՕԿՋ-ի շահագործումը զգալիորեն կբարելավի ոռոգման ջրի հասանելիությունը՝ հնարավորություն ընձեռելով վերականգնել շուրջ 200 հեկտար չոռոգվող վարելահողերի ոռոգումը և ապահովել շուրջ 200 տնտեսությունների կայուն ջրամատակարարումը։ Ծրագրի շրջանակում Ճամբարակ համայնքը ներդրում է կատարել նաև ՕԿՋ-ին կից 4.424 մետր երկարությամբ ոռոգման ջրի բաշխման համակարգի կառուցման գործում։