Նորություններ
Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի
նոյեմբերի 18, 2025
Այսօր ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը խորհրդակցություն է անցկացրել կառույցի աշխատակազմի հետ և ներկայացրել ՀՀ ՏԿԵՆ 2025թ․ նոյեմբերի 14-ի հրամաններով նշանակված ՋԿ տեղակալներ Կարեն Դաղբաշյանին և Տիգրան Քանքանյանին։
ՋԿ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պ-ն Դաղբաշյանն ու պ-ն Քանքանյանն իրենց փորձով, գիտելիքով և կառավարման հմտություններով կնպաստեն Ջրային կոմիտեի ու ողջ ջրային համակարգի բարեփոխմանը։ Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ նա հաջողություն է մաղթել պատասխանատու պաշտոններում, և ընդգծել, որ ամբողջ թիմին սպասվում է մեծ ծավալի ու բարդության աշխատանք։