Նորություններ
Ջրային կոմիտեի ղեկավարությունը հյուրընկալել էր Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
հոկտեմբերի 16, 2024
Այսօր Ջրային կոմիտեի ղեկավարությունը հյուրընկալել էր Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը: Քննարկման թեման Սյունիքի դիմակայունության հզորացմանն ուղղված ծրագիրն էր՝ ջրամատակարարման և ջրահեռացման ուղղություններով։
Կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության համար անչափ կարևոր տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ոլորտի շրջանակներում նման նախաձեռնություն է իրականացվելու։
Կողմերը քննարկեցին ընթացիկ կազմակերպչական և տեխնիկական մի շարք հարցեր։