Նորություններ
Ջրային կոմիտեի ղեկավար կազմը Գեղարքունքի մարզում էր
հոկտեմբերի 30, 2025
Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՋԿ Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը աշխատանքային այցով Գեղարքունքի մարզում էին։
Կոմիտեի ղեկավար կազմը շրջայց է կատարել մի շարք ոռոգման հատվածներում, մասնավորապես՝ Սևան–Հրազդան ոռոգման էներգետիկ համակարգի գլխամասում, Սևան ՀԷԿ-ում և Գեղամավանի դիտակետում։
Կոմիտեն շարունակելու է այցերն ու ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել ոռոգման համակարգերի կառավարելիությունը և նվազեցնել ջրային կորուստները մարզերում։