Նորություններ

Ջրային կոմիտեի աշխատակիցները Ղազախստանում էին

մայիսի 07, 2026

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակիցները Եվրասիական զարգացման բանկի հրավերով գտնվել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

«Ջրային և էներգետիկ համալիրի համատեղ կառավարումը Կենտրոնական Ասիայում ընթացիկ կարգավիճակը և պետական ծրագրերը փորձի փոխանակում» թեմայով եռօրյա դասընթացին Ջրային կոմիտեից մասնակցել են Մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետի տեղակալ Սուրեն Ասրյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման վարչության խորհրդական Գեղամ Տեր- Գրիգորյանը, Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետի տեղակալ Էդվարդ Բադալյանը։

Սեմինար-դասընթացի ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և օգտագործման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում տարածաշրջանում առկա խնդիրներն ու ռիսկերը, դրանց հնարավոր լուծումները։ Քննարկվել են նաև անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ կառավարման և օգտագործման, ջրի որակի համատեղ մոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր։ Բացի այդ, տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական Ասիայի երկրների կայուն զարգացման խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և հեռանկարների վերաբերյալ։

Պանելային քննարկման ընթացքում Սուրեն Ասրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության փորձը Վրաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ իրականացվող ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ Ախուրյան և Արաքս գետերի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման և ջրաչափական աշխատանքների վերաբերյալ։

Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել խորացնել հետագա համագործակցությունը։


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

  1. Անունը, ազգանունը՝ Սուրեն Ասրյան

  1. Զբաղեցրած պաշտոնը՝ Մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետի տեղակալ:

  1. Գործուղման վայրը և ժամկետները Ղազախստանի Հանրապետություն (ք. Աստանա), 2026 թվականի ապրիլի 20-ից 23-ը:

  2. Հրավիրող կողմը. Եվրասիական զարգացման բանկ:

  1. Գործուղման նպատակը. «Ջրային և էներգետիկ համալիրի համատեղ կառավարումը Կենտրոնական Ասիայում. ընթացիկ կարգավիճակը և պետական ծրագրերը. փորձի փոխանակում» դասընթացին մասնակցություն:

  2. Քննարկված թեմաները. Ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման և էներգետիկ ոլորտի տարածաշրջանում առկա խնդիրների և ռիսկերի, դրանց հնարավոր լուծումների, ինչպես նաև անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ կառավարման, օգտագործման, ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների վերաբերյալ քննարկումներ:

  3. Հանդիպումները, ելույթները, բարձրացված կամ քննարկված հարցերը. Դասընթացի ընթացքում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հանդես եմ եկել որպես բանախոս և ներկայացրել եմ ՀՀ փորձը Վրաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ իրականացվող ջրային ռեսուրսների մոնիթորինգային աշխատանքների, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ Ախուրյանի և Արաքսի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման և ջրաչափական աշխատանքների վերաբերյալ։ Բացի դա տեղի են ունեցել նաև Կենտրոնական Ասիայի երկրների կայուն զարգացման խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և հեռանկարների, վերաբերյալ քննարկումներ: Բարձրացված հարցերի շրջանակներում իրականացվել են խմբային աշխատանքներ:

  4. Հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումները, պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը. Ընդունված որոշումներ և ստորագրված փաստաթղթեր չկան: Պատրաստակամություն է եղել համագործակցությունը շարունակելու, ավելի խորացներլու վերաբերյալ:

  5. Առաջարկությունները, դրանց ընթացք տալու վերաբերյալ առաջարկները՝ եղանակը, ձևը, ժամկետները, պատասխանատուները, ակնկալվող արդյունքները. Ակնկալվում է սեմինարի արդյունքում ստացված գիտելիքները և ձեռք բերված հմտությունները կիրառել Հայաստանի Հանրապետությունում առկա ջրային ոլորտի խնդիրների լուծման նպատակով:

 

Գործուղվող՝ Ս. Ասրյան