Ջրամատակարարման բարելավման նոր փուլ․ կապիտալ աշխատանքներ Երևանում և մարզերում
ապրիլի 23, 2026
Դեռեւս նախորդ տարվանից Ջրային կոմիտեն մեկնարկել է խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր, որի ավարտը նախատեսվում է 2026 թվականին։
Ծրագրի շրջանակում իրականացվում են Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի առավել վթարային խմելու ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։
Բաշխիչ ցանցերի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները ծավալներով.
-
Կենտրոն վարչական շրջան՝ 6930 գծմ
-
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 4235 գծմ
-
Նուբարաշեն վարչական շրջան՝ 20 գծմ,
-
Աջափնյակ՝ 11.883 գծմ
-
Ալավերդի՝ 1807 գծմ,
-
Ակնալիճ՝ 6169 գծմ
-
Աշտարակ՝ 4987 գծմ։
Շուրջ 3.4 մլրդ դրամ բյուջեով ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները ներառում են՝
-
հողային աշխատանքներ (խրամուղու փորում, ձեռքով հողի մշակում)
-
խողովակաշարերի տեղադրում և ավազային հետլցում
-
ավելցուկային գրունտի տեղափոխում
-
փականային հորերի կառուցում և վերակառուցում։
Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի ջրամատակարարման բաշխիչ ցանցի առավել հուսալի կառավարում, շահագործման ծախսերի նվազում, ջրի որակի բարելավում և 191 լ/վ ջրաքանակի խնայողություն։ Սա հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երևանում և վերը հիշատակված մարզերում։