Նորարարական մոտեցումներ քաղաքային ջրային կառավարման ոլորտում. փորձի փոխանակում Իսպանիայում և Պորտուգալիայում
ապրիլի 30, 2025
Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Ավետյանը մասնակցել է Իսպանիայում և Պորտուգալիայում կայացած «Քաղաքային ջրերի կառավարման բարելավման նորարարական լուծումներ» թեմայով մասնագիտական ուսուցման շաբաթին։
Այցը ներառել է
-
Քննարկումներ ջրային ռեսուրսների կառավարման, օրենսդրության և անդրսահմանային համագործակցության վերաբերյալ
-
Այցեր արտադրական օբյեկտներ ու հաստատություններ, որտեղ ներկայացվել են
-
Ջրի որակի և քանակի մոնիթորինգի ժամանակակից մեխանիզմներ
-
SCADA համակարգով ավտոմատ կառավարվող պատվարների և ջրանցքների կառավարման կենտրոններ (առցանց սենսորներ և տեսախցիկներ)
-
ԵՄ չափանիշներին համապատասխան ջրի մաքրման եղանակներ և մաքուր ջրի վերաօգտագործման տեխնոլոգիաներ
Ճանաչողական այցին մասնակցում էին մասնագետներ Հայաստանից, Ինդոնեզիայից, Կամբոջայից, Հնդկաստանից, Նեպալից և Ուզբեկստանից: