Նորություններ

Նոր ջրամբարներ՝ կայուն գյուղատնտեսության համար

մայիսի 02, 2025

Հայաստանում մեկնարկել է «Հայաստանի ջրամբարների և ոռոգման ոլորտի բարելավման» (ARISE) ծրագիրը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Խորհրդատվական ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր 8 ամիս ժամկետով՝ Գետիկում, Կարմիր գյուղում և Գառնահովիտում նոր ջրամբարների կառուցման նախնական ուսումնասիրության համար։

Ջրային կոմիտեում արդեն իսկ մեկնարկել են քննարկումները՝ ծրագրի արդյունավետ իրագործման նպատակով։

Ծրագրի նպատակն է՝

  • մեծացնել ջրի պահեստավորման կարողությունները

  • ապահովել կայուն ոռոգում

  • բարձրացնել համայնքների դիմակայունությունը կլիմայական փոփոխություններին

  • խթանել պարենային անվտանգությունը

Նախաուսումնասիրությունը ներառում է՝

  • ջրամբարների տեխնիկատնտեսական գնահատում

  • բնապահպանական և սոցիալական ազդեցությունների վերլուծություն

  • ջրավազանի կառավարում և ոռոգման համակարգերի արդիականացում

  • ներդրումային փաթեթի պատրաստում՝ ներկայացնելու պետական ներդրումային կոմիտեին

Նախագիծը նախատեսում է բարելավել շուրջ 3,500 ֆերմերների համար ջրի հասանելիությունը և նպաստել գյուղատնտեսական արդյունավետության աճին