Նորություններ

Մեկնարկել է Ջրային կոմիտե - ՋՕԸ-ներ գործակցության նոր շրջափուլ

նոյեմբերի 20, 2025

Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ Հայաստանում գործող բոլոր ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ), «Մելիորացիա» և «Ջրառ» ՓԲ ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման շրջանակում ներկայացվել և քննարկվել են ընթացիկ տարվա կատարողականի ցուցանիշները անդրադարձ է եղել ինչպես համակարգում առկա խնդիրներին ու թերացումներին, այնպես էլ արձանագրված առաջընթացին։

ՋՕԸ տնօրենները բարձրացրել են ենթակառուցվածքների հիմնանորոգման, կաթիլային ոռոգման տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև գործող նորմատիվների վերանայման եւ օրենսդրական դաշտի լավարկման հարցեր։

Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվել են ստեղծել կանոնավոր հաղորդակցության հարթակ, որը կնպաստի Ջրային կոմիտե - ՋՕԸ-ներ շփումների ինտենսիվացմանն ու համակարգի՝ քայլ առ քայլ առողջացմանը։