Նորություններ

Մասիսի Կայարան թաղամասի կոյուղու խնդիրը՝ Ջրային կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում

մարտի 30, 2026

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն օրեր առաջ Արարատի մարզ այցի շրջանակում գտնվել էր Մասիս քաղաքի Կայարան թաղամասում, որտեղ առկա է տարիներ շարունակ չլուծված կոյուղատար համակարգի խնդիր։

Ղալամքարյանը «Երեւան» ՋՕԸ-ի տնօրեն Սերոբ Հարությունյանի հետ տեղում հանդիպել էր բնակիչներին և համայնքի ավագանու անդամներին, լսել նրանց մտահոգությունները, շրջել թաղամասում, ինչպես նաև խնդրից տուժած դպրոցի ու հարակից շենքերի տարածքներում։

Խնդրի հրատապ լուծումն ապահովելու նպատակով Կոմիտեի նախագահն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տեղամասի պետ Սարգիս Թորոսյանի և Մասիսի համայնքապետարանի պատասխանատու անձանց հետ։

Քննարկվեցին եւ դիտարկվեցին խնդրի լուծման մի քանի տարբերակներ։

Որոշում կայացվեց, որ նպատակահարմար է նախ հրատապ եւ միջնաժամկետ լուծում տալ եւ տարածքը մաքրել կոյուղաջրից, այնուհետեւ պլանավորել հիմնավոր եւ երկարաժամկետ լուծման սկզբնական քայլերը։