Հանդիպում Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
մարտի 05, 2025
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալներ Վարազդատ Մկրտչյանը և Դավիթ Մկրտչյանը հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության և ոռոգման համակարգերի, Սևանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:
Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի և հատկապես Կապսի ջրամաբարի ծրագրի մասին՝ կողմերը կարևորել են ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի հաջորդ փուլերն արդյունավետ կառավարելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումներ կազմակերպել այլ շահագրգիռ կողմերի հետ ևս՝ բոլոր հարցերին համակողմանի և արագ լուծումներ տալու համար։