Նորություններ

«Հայաստան– Դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակներում կնքվել է հուշագիր

փետրվարի 04, 2026

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ),

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում կնքվել է Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակում ստացված տեխնիկական աջակցությունով նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված մոտ 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն