Նորություններ

Համագործակցության նոր հեռանկարներ՝ ջրային ենթակառուցվածքներում

հուլիսի 03, 2025

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ոռոգման և կոլեկտորադրենաժային վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը հյուրընկալել են «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության պատվիրակությանը՝ Իոնուտ Ադրիան Ֆարկաշի (Տարածաշրջանային նախագահ) գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Enterprise Armenia»-ի ներկայացուցիչները։
Քննարկման օրակարգում էին՝

  • Հայաստանում իրականացված ծրագրերը (Վեդիի ջրամբարի SCADA, «Զվարթնոց»/«Շիրակ» օդանավակայաններ, ՀԱԷԿ)

  • Խելացի տեխնոլոգիաների ներդրումը ջրային ենթակառուցվածքներում

  • Նոր համագործակցության ուղիներ և պիլոտային ծրագրերի մշակում
    Կողմերը պայմանավորվել են նախաձեռնել գործնական այցեր՝ տեխնոլոգիական կարիքների գնահատման նպատակով։
    Միասին՝ խելացի և կայուն ջրային համակարգերի կառուցման ուղով։