Զարգացման ծրագիր ՋԿ աշխատակիցների համար
հոկտեմբերի 23, 2024
Զարգացման արդյունավետ ևս մեկ ծրագիր մեր աշխատակիցների համար։
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության հրավերով Վրաստանում էին Հայաստանի մի շարք պետական կառույցների, այդ թվում՝ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները։ Ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Տիգրանուհի Բաղդասարյանը և Ջրամատակարարման և ջրահեռացման
Համակարգերի վարչության գլխավոր մասնագետ Արմինե Առուշանյանը մասնակցեցին «Պետություն-մասնավոր գործընկերության հիմքերը» թեմայով դասընթացին։ Այն «Ծրագրերի կառավարման ասոցացիայի» (APMG) պետություն-մասնավոր գործընկերության (PPP) սերտիֆիկացմանն ուղղված համապարփակ վերապատրաստում էր։
Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ՊՄԳ սկզբունքների և գործելակերպի մասին գիտելիքները: Դասընթացին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Վրաստանից, Պակիստանից։
Մասնակիցները անցել են CP3P հավաստագրման փուլը, որը հաջողությամբ հաղթահարածները ստացել են PPP մասնագետի հավաստագրում։