Նորություններ
Բյուջեի քննարկում
փետրվարի 20, 2026
Ջրային կոմիտեում մեկնարկել են ջրօգտագործողների 15 ընկերությունների (ՋՕԸ) 2026 թվականի բյուջեների քննարկումները։ Քննարկումներն իրականացվում են՝ հիմք ընդունելով նախորդ երեք տարիների փաստացի ֆինանսատնտեսական ցուցանիշները։
Բյուջեների քննարկմանը զուգահեռ՝ մանրամասն անդրադարձ է կատարվել մի շարք ՋՕԸ-ներում առկա հիմնական խնդիրներին, գնահատվել են դրանց առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։
Քննարկումների արդյունքում ՋՕԸ-ների ներկայացրած բյուջեները վերանայվել և շտկվել են։