Նորություններ

Արմավիրի ՋՕԸ-ն մեկնարկել է ոռոգման շրջանի գարնան նախապատրաստական աշխատանքները

մարտի 16, 2026

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Քանքանյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը և ՋԿ ոլորտային պատասխանատուները Արմավիրի մարզում էին։

Նրանք Արմավիրի ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Արշակյանի հետ Արմավիրի Տանձուտ, Արգավանդ, Սարդարապատ, Նոր Արմավիր և Ջանֆիդա համայնքներում հետևել են ոռոգման շրջանի գարնան նախապատրաստական աշխատանքների մեկնարկին, մասնավորապես՝ ջրատարների, հողային հունով ներտնտեսային ցանցի և առուների մաքրման գործընթացներին։

Արմավիրի ՋՕԸ-ի ղեկավար կազմը հավաստիացրել է, որ ոռոգման շրջանին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները կիրականացվեն պատշաճ կերպով՝ գյուղատնտեսական տնտեսություններին ապահովելով անխափան ջրամատակարարում։

«Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էլ պատրաստակամություն է հայտնել հարկ եղած դեպքում տրամադրել հավելյալ տեխնիկական և մասնագիտական աջակցություն։