Նորություններ
Արարատ ՋՕԸ-ն 80 և ավելի տոկոսով պատրաստ է ոռոգման շրջանին. ՋԿ նախագահի տեղակալը շրջել է մարզով
մարտի 20, 2026
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ՝ ծանոթանալու ոռոգման շրջանին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Կարեն Դաղբաշյանը Արարատ ՋՕԸ-ի տնօրեն Նշան Հակոբյանի հետ շրջել է մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ոսկետափում, որտեղ համայնքի հետ համատեղ իրականացվում են նոր ջրագծի անցկացման աշխատանքներ։
Նշան Հակոբյանը նշել է, որ առավելագույնը մեկ շաբաթից ընկերությունը լիովին պատրաստ կլինի ոռոգման շրջանին։ Նա նաև հայտնել է՝ Արարատ ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գործող ներտնտեսային ցանցը մաքրված է 80 և ավելի տոկոսով։ Ավարտվել են նաև պոմպակայանների ջրընդունիչ ջրավազանների մաքրման աշխատանքները, ինչպես նաև մաքրվել են պոմպակայաններ մոտեցնող և հեռացնող ջրանցքները։