Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը Ֆրանսիայիում էր
հոկտեմբերի 14, 2024
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը հոկտեմբերի 7-10-ը Ֆրանսիայի Բորդո քաղաքում մասնակցել է Ջրավազանային կազմակերպությունների միջազգային ցանցի (INBO) 30-ամյակի շրջանակներում կազմակերպված 12-րդ Համաշխարհային Գլխավոր գագաթաժողովին:
Չորս պանելային քննարկումների ընթացքում ներկայացվել և քնարկվել են միջազգային ու անդրսահմանային ջրավազանային կառավարմանը, ջրային ռեսուրսների որակական և քանակական պահպանությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականությանը վերաբերող հարցեր:
Գագաթաժողովի շրջանակներում Մ. Նալբանդյանը, Եգիպտոսի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Մարոկկոյի ներկայացուցիչների հետ մասնակցել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործիքներ և միջոցառումներ» թեմայով պանելային քննարկմանը և զեկուցմամբ ներկայացրել այդ ուղղությամբ Հայաստանի փորձը՝ ջրային համակարգերի կառավարման ոլորտում:
Մարտիրոս Նալբանդյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հետ մասնակցել է նաև Ջրավազանային կազմակերպությունների միջազգային ցանցի (INBO) գլխավոր քարտուղար Էրիկ Տարդեույի հետ Հայաստանի պատվիրակության երկկողմ հանդիպմանը։ Կողմերը քննարկել են ընդհանուր համագործակցությանը վերաբերող հարցեր, «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում ձեռքբերումները, ինչպես նաև հետագա հնարավոր համագործակցության ուղղությունները: