Ջրային կոմիտեի նախագահը «Երևան» ՋՕԸ-ի Մասիսի տեղամասում էր՝ հետևելու գարնան նախապատրաստական աշխատանքներին
մարտի 26, 2026
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը տեղակալ Կարեն Դաղբաշյանի և «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Միրոյանի հետ այցելել է «Երևան» ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ) Մասիսի տեղամաս։
Նրանք «Երևան» ՋՕԸ-ի տնօրեն Սերոբ Հարությունյանի հետ շրջել են ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում, հետևել ոռոգման շրջանին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներին, այցելել նաև Մասիսի պոմպակայան։
Ոռոգման շրջանին ընդառաջ՝ Մասիս համայնքում, մասնավորապես՝ Նորաբաց, Ղուկասավան, Դարակերտ, Հայանիստ, Արբաթ բնակավայրերի տարածքներում իրականացվում են ջրատարների, հողային հունով ներտնտեսային ցանցի և առուների մաքրման լայնածավալ աշխատանքներ։
«Երևան» ՋՕԸ-ի տնօրենը հավաստիացրել է, որ ոռոգման շրջանին ընդառաջ պատշաճ կերպով իրականացվում են գարնան նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի ապահովվի անխափան ջրամատակարարում։