Ջրային կոմիտեի ղեկավար կազմն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
հոկտեմբերի 22, 2024
Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանն այսօր ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Գյուղատնտեսության և ոռոգման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Թանգու Վինսենթի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորվեց շարունակական ռազմավարական երկխոսությունը ԶՖԳ-ի և ՀՀ կառավարության միջև՝ մեր պետության ենթակառուցվածքների համար կարևոր խնդիրներ լուծելու համար։
Քննարկման ուղղությունները մի քանիսն էին․
Վեդիի ջրամբարի ծրագրի վերջին փուլերի կատարման մասին տեղեկատվություն,
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի /IADAAM/ արդյունավետ մեկնարկը և իրականացումը,
«Հայաստանի համար Ջրի և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA) ծրագրի գնահատումը, այդ թվում՝
-Համաշխարհային Բանկի հետ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) ծրագրի համաֆինանսավորման պայմանները,
-Սյունիքի համապարփակ զարգացման ենթակառուցվածքային բաղադրիչի ֆինանսավորման ծավալը և ժամկետները,
-Պատվիրակված դրամաշնորհային ֆոնդը ստանալու նպատակով ԵՄ-ին ներկայացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակը։