Նորություններ
Հմտությունների կատարելագործման ևս մեկ հնարավորություն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից
հոկտեմբերի 10, 2024
Հմտությունների կատարելագործման ևս մեկ հնարավորություն
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Ճապոնիայում ընթանում է «Ոռոգման ջրի կառավարում Կենտրոնական Ասիայի և Կովկասի համար» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագիրը։
Ջրային կոմիտեի Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Ավետյանը մասնակիցների շարքում է:
Ծրագիրը ներառում է՝
Հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական սպասարկում և կառավարում,
Ոռոգման ջրի կայուն կառավարում, ոռոգման համակարգերի անվտանգ ու անխափան շահագործում և պահպանում։
Նոր գիտելիքների ու մեթոդների, ինչպես նաև մասնագիտական փորձի ձեռքբերումը կկիրառվի մեր երկրի ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: