Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի այցը Մխչյանի առաջին աստիճան պոմպակայան

հուլիսի 31, 2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել այց Մխչյանի առաջին աստիճան պոմպակայան։ Այցի ընթացքում տեղում ուսումնասիրվել է պոմպակայանի տեխնիկական վիճակը, ինչպես նաև ճնշումային խողովակատարի վթարված հատվածը։

Քննարկվել են վթարավերականգնողական աշխատանքների ընթացքն ու հնարավորինս սեղմ ժամկետներում համակարգի լիարժեք վերագործարկման քայլերը։