Նորություններ

Հայ-ֆրանսիական համագործակցություն՝ ջրային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման համար

հունիսի 13, 2025

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Կուրդիենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ««Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA») ծրագիրը՝ ուղղված Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքներում ջրային ոլորտի և գյուղատնտեսության համալիր զարգացմանը։

Ծրագրի հիմնական ուղղություններն են

Ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում՝ ներառյալ ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ և ջրի կրկնակի օգտագործման տեխնոլոգիաներ,

Բարձր արտադրողականությամբ և կլիմայի փոփոխությանը հարմարվող գյուղատնտեսության խթանում՝ ուշադրություն դարձնելով երիտասարդների, կանանց և տեղական կոոպերատիվների ներգրավմանը,

Ագրոբիզնեսի զարգացում և խելացի շուկայավարման մոտեցումներ,

Թվայնացված լուծումների ներդրում՝ «կանաչ» և խելացի գյուղատնտեսության համար։

«WAIDA»-ն կնպաստի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը, գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։