«Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչի քննարկում Ջրային կոմիտեում
մարտի 26, 2026
Այսօր Ջրային կոմիտեում հիբրիդային ձեւաչափով տեղի ունեցավ քննարկում «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման ենթածրագրին տեխնիկական աջակցություն տրամադրող փորձագիտական թիմի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Ջրային կոմիտեի, ինչպես նաև տեխնիկական աջակցության խորհրդատվական կոնսորցիումի մաս կազմող ընկերությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում խորհրդատուները ներկայացրեցին Սյունիքի մարզի յոթ համայնքներում իրենց իրականացրած աշխատանքները, համայնքապետարանների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ընթացիկ ու պլանավորված գործողությունները։ Մասնակիցները քննարկեցին նաև լրացուցիչ հարցեր՝ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզում նախապես ինդիկատիվ ընտրված շուրջ 55 բնակավայրերի ջրամատակարարման բարելավման հնարավորությունները և մշակել իրագործելի ջրամատակարարման նախագծեր՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։