Նորություններ
Համագործակցության նոր հեռանկարներ՝ ջրային ենթակառուցվածքներում
հուլիսի 03, 2025
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ոռոգման և կոլեկտորադրենաժային վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը հյուրընկալել են «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության պատվիրակությանը՝ Իոնուտ Ադրիան Ֆարկաշի (Տարածաշրջանային նախագահ) գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Enterprise Armenia»-ի ներկայացուցիչները։
Քննարկման օրակարգում էին՝
-
Հայաստանում իրականացված ծրագրերը (Վեդիի ջրամբարի SCADA, «Զվարթնոց»/«Շիրակ» օդանավակայաններ, ՀԱԷԿ)
-
Խելացի տեխնոլոգիաների ներդրումը ջրային ենթակառուցվածքներում
-
Նոր համագործակցության ուղիներ և պիլոտային ծրագրերի մշակում
Կողմերը պայմանավորվել են նախաձեռնել գործնական այցեր՝ տեխնոլոգիական կարիքների գնահատման նպատակով։
Միասին՝ խելացի և կայուն ջրային համակարգերի կառուցման ուղով։