Կապիտալ աշխատանքների մասին Ռելիզ
մարտի 03, 2026
2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության բյուջեի ֆինանսավորմամբ Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման համակարգերի և խմելու ջրի բաշխիչ ցանցերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր, որը նախատեսվում է ավարտել 2026 թվականին։
Ծրագիրը ներառում է Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի առավել վթարային խմելու ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք ջրամատակարարման բաշխիչ ցանցի հուսալի կառավարում, շահագործման ծախսերի նվազում, ջրի որակի բարելավում և 191 լ/վ ջրաքանակի խնայողություն, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երեւանում եւ մարզերում։
Մասնավորապես, խմելու ջրի մատակարարման համակարգերի հիմնանորոգման՝ ներկայում իրականացվող աշխատանքներն ունեն հետևյալ ծավալները.
-
Նուբարաշեն վարչական շրջան՝ 47.5 կմ,
-
Աջափնյակ վարչական շրջան՝ 38.5 կմ,
-
Կենտրոն վարչական շրջան՝ 18 կմ,
-
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 14.5 կմ,
-
Մարզերում՝ 22 կմ։
Վերը թվարկված ծրագրերի շահառու է հանդիսանում 6,300 տնտեսություն։