Նորություններ
Արփա–Սևան ջրային համակարգը՝ ուշադրության կենտրոնում
սեպտեմբերի 14, 2025
Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Զավեն Փեփոյանը, ոլորտի մասնագետների ուղեկցությամբ, այցելեցին Կեչուտի ջրամբար՝ տեղում գնահատելու Արփա–Սևան թունել ջրային համակարգի կառավարման արդյունավետությունը և ծանոթանալու առկա խնդիրներին։
Այցի ընթացքում քննարկվեցին համակարգի աշխատանքի բարելավման հնարավոր ուղիները, ինչպես նաև առաջիկա անելիքները՝ ապահովելու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ և պատասխանատու կառավարումը։