Նորություններ

«Արտաշատ» ՋՕԸ-ում գարնան նախապատրաստական աշխատանքներ են

մարտի 27, 2026

Արարատի մարզի Արտաշատ համայնքում ոռոգման շրջանին ընդառաջ իրականացվում են գարնան նախապատրաստական աշխատանքներ, որոնց ընթացքին անմիջականորեն հետևել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը։

Դաղբաշյանը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Կարեն Բենիամինյանի հետ շրջել է ՋՕԸ-ի սպասարկման տարածքներում, հետևել ջրատարների, հողային հունով ներտնտեսային ցանցի և առուների մաքրման աշխատանքների ընթացքին։

«Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրենը հավաստիացրել է, որ ոռոգման շրջանին ընդառաջ՝ գարնան նախապատրաստական աշխատանքները կիրականացվեն պատշաճ կերպով՝ ապահովելով անխափան ջրամատակարարում գյուղացիական տնտեսությունների և անհատ ֆերմերների համար։