Նորություններ

Այց Եղեգնաձոր՝ Հերմոն–Ելփին ինքնահոս ջրատարի գլխամասի պատվարի վերակառուցման աշխատանքների կազմակերպման նպատակով

սեպտեմբերի 08, 2025

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանի, Զավեն Փեփոյանի, Դավիթ Մկրտչյանի և ոլորտի պատասխանատուների հետ Եղեգնաձորում էր՝ տեղում ծանոթանալու և քննարկելու Հերմոն–Ելփին ինքնահոս ջրատարի գլխամասի պատվարի վերակառուցման կազմակերպման ընթացքը։

Այս աշխատանքները կարևոր են ջրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու և համայնքների համար երկարաժամկետ լուծումներ ապահովելու համար։