Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիր

«Ոռոգման համակարգերի բարելավում» ծրագիրն իրականացվել է Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 37.5 մլն ԱՄՆ դոլար, որից 30 մլն ԱՄՆ դոլարը եղել է վարկային միջոցների հաշվին, իսկ 75 մլն-ը ՀՀ համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ունեցել է նաև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր՝ 2 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

 Ծրագիրը բաղկացած է երեք  բաղադրիչներից.

ԲԱՂԱԴՐԻՉ 1. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ենթաբաղադրիչ 1.1  Մեխանիկական ոռոգման փոխարինումը ինքնահոսով,
Ենթաբաղադրիչ 1.2 Մեխանիկական ոռոգման ջուր տեղափոխող հեռացնող և այլ ջրանցքների վիճակի բարելավում: 

ԲԱՂԱԴՐԻՉ  2. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ենթաբաղադրիչ 2.1 Տեխնիկական հետազոտություններ,
Ենթաբաղադրիչ 2.2 Կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգի տեղադրում:

ԲԱՂԱԴՐԻՉ 3. ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՋՕԸ-ՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԹԻՄ

Ենթաբաղադրիչ 3.1 Ծրագրի կառավարում,

Ենթաբաղադրիչ 3.2 ՋՕԸ-ների աջակցման թիմ:

Ծրագիրն իրականացվել է 2015 -ից 2019 թվականների ընթացքում, որի արդյունքում. 

1 Կառուցվել է  ինքնահոս ոռոգման 4 համակարգ.
Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգ
Գեղարդալճի ինքնահոս համակարգ 
Բաղրամյան-Նորակերտի ինքնահոս համակարգ
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ

2. Վերականգնվել է ոռոգման համակարգերի հեռացնող 13 ջրանցք.

Աչաջուր, Մեծամոր (Տանձուտ Ղամշլու), Ղարա-Ղալա Նոյեմբերյանի քառաստիճան ջրհան կայանի հեռացնող ջրանցք, Քաղցրաշենի, Ավշար-Այգեվանի, Արմաշ ջրհանի, Արազափի, Զովքի, Արգինայի, արալանջի, Ջրաշեն-Ազատի, Զեյթուն-Հաղթանակի

3 Վերականգնվել են 3 ներտնտեսային համակարգեր.
Բաղրամյան-Նորակերտի ներտնտեսային ոռոգման ցանց 
Գառնիի ներտնտեսային ոռոգման համակարգ
Հացավանի ներտնտեսային ոռոգման համակարգ

4Ծրագրի շրջանակներում պատշաճ կերպով ապահովվել է իրականացված շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողությունը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունները։

5Իրականացվել է տեխնիկական հետազոտություիններ և կարիքների գնահատում, տեխնիկական աուդիտ, ՋՕԸ-ներին և «Ջրառ» ՓԲԸ-ին տրամադրվել են 83 կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի հետ համատեղելի ջրաչափական սարքավորումներ, մասնավորապես՝ ՋՕԸ –ներին 31 հատ ուլտրաձայնային մակարդակաչափ, 4 հատ հոսքաչափ, իսկ «Ջրառ» ՓԲԸ-ին 39 հատ ուլտրաձայնային մակարդակաչափ և 9 հատ ռադարային մակարդակաչափ։

6Տրամադրվել է ՋՕԸ-ների գործադիր և կառավարման մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված օժանդակություն և աջակցություն, մասնավորապես՝ դասընթացների կազմակերպման, փորձի փոխանակման, ծրագրային ապահովման տեսքով։

7 Ապահովվել է Ծրագրի պատշաճ կառավարումն իրականացնող կազմակերպության, ինչպես նաև դրանում ներառված ՋՕԸ-ների աջակցման թիմի բնականոն և արդյունավետ աշխատանքը։