Վերակառուցման վարկերի բանկի (KfW), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի (ԵՄ ՀՆԾ) աջակցությամբ իրականացվող «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի (ՀԵԾ-II, փուլ 3) ընդհանուր արժեքը կազմում է 70.44 մլն եվրո, որից արտաքին վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր գումարը կազմում է 58.7 մլն եվրո, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը՝ 11.74 մլն եվրո։
Ծրագրի ֆինանսավորման շրջանակում Վերակառուցման վարկերի բանկի (KfW) միջոցները կազմում են 30 մլն եվրո, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցները՝ 16,7 մլն եվրո, իսկ Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի դրամաշնորհը՝ 12,0 մլն եվրո։ Նախատեսվում է իրականացնել ՀՀ 7 մարզերի՝ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 63 համայնքների և բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ։
Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, իսկ ավարտը նախատեսվում է 2027 թվականի վերջին։ Նպատակն է ծրագրում ընդգրկված բնակավայրերի շուրջ 75.000 բնակիչներին ապահովել շուրջօրյա և որակյալ ջրամատակարարմամբ, նվազեցնել ջրի կորուստները, կրճատել շահագործման ծախսերը և էլեկտրաէներգիայի սպառումը։
ԼՈՏ-1
ԼՈՏ-1 բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքի Ոսկեհասկ, Երազգավորս, Ախուրիկ, Բայանդուր, Ղարիբջանյան, Գետք, Հայկավան, Առափի, Այգաբաց, Կապս, Վահրամաբերդ և Հացիկ բնակավայրերում իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ՝ 11.5 մլն եվրո արժեքով (առանց ԱԱՀ)։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մարտին և ավարտվել 2025 թվականի սեպտեմբերին։ Ներկայումս բաղադրիչը գտնվում է թերությունների վերացման փուլում։ Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- ջրատարի կառուցում՝ 0.6 կմ,
- բաշխիչ ցանցի վերակառուցում՝ 221.4 կմ,
- տնային մուտքագծերի կառուցում՝ 97.6 կմ,
- անհատական ջրաչափական հանգույցների տեղադրում՝ 7272 հատ,
- կոյուղագծերի վերակառուցում՝ 11.5 կմ,
- օրվա կարգավորիչ ջրամբարների (ՕԿՋ) վերակառուցում՝ 11 հատ։
ԼՈՏ-2
ԼՈՏ-2 բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզի Վանաձոր, Փամբակ համայնքի Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Լեռնապատ, Վահագնի, Գյուլագարակ համայնքի Հոբարձի, Կուրթան, Վարդաբլուր, Ամրակից և Արմավիրի մարզի Արմավիր բնակավայրերում իրականացնել ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ՝ 8.45 մլն եվրո արժեքով (առանց ԱԱՀ)։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մարտին և ավարտվել 2024 թվականի նոյեմբերին։ Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- ջրատարի կառուցում՝ 16.2 կմ,
- բաշխիչ ցանցի վերակառուցում՝ 173.6 կմ,
- տնային մուտքագծերի կառուցում՝ 73.1 կմ,
- անհատական ջրաչափական հանգույցների տեղադրում՝ 7346 հատ,
- օրվա կարգավորիչ ջրամբարների վերակառուցում՝ 2 հատ,
- գետային ջրընդունիչների վերակառուցում՝ 3 հատ։
ԼՈՏ-3
ԼՈՏ-3 բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Գագարին, Ծաղկաշեն, Ծաղկունք, Սեմյոնովկա, Սևան, Վարդենիս, Գեղհովիտ, Կոտայքի մարզի Ջրառատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան, Դարբաս, Տոլորս, Թասիկ, Հացավան, Գորիս, Հարժիս, Շինուհայր, Քարահունջ, Հարթաշեն, Քարաշեն, Արավուս, Ույծ և Կապան բնակավայրերում իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքներ՝ 9.31 մլն եվրո արժեքով (առանց ԱԱՀ)։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսին և ավարտվել 2025 թվականի սեպտեմբերին։ Ներկայումս բաղադրիչը գտնվում է թերությունների վերացման փուլում։ Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- ջրատարի կառուցում՝ 46.8 կմ,
- բաշխիչ ցանցի վերակառուցում՝ 115.7 կմ,
- տնային մուտքագծերի կառուցում՝ 48.5 կմ,
- անհատական ջրաչափական հանգույցների տեղադրում՝ 3757 հատ,
- կոյուղագծերի վերակառուցում՝ 17.6 կմ,
- օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցում և վերակառուցում՝ 14 հատ։
ԼՈՏ-4
ԼՈՏ-4A/1, ԼՈՏ-4A/2 և ԼՈՏ-4B բաղադրիչների շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզի Ագարակ և Ուռուտ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցում, կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզական և Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում՝ 10.52 մլն եվրո արժեքով (առանց ԱԱՀ)։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլին, իսկ ավարտը նախատեսվում է 2027 թվականի դեկտեմբերին։ Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝
- ջրատարի կառուցում՝ 15.1 կմ,
- բաշխիչ ցանցի վերակառուցում՝ 60.6 կմ,
- տնային մուտքագծերի կառուցում՝ 16.3 կմ,
- անհատական ջրաչափական հանգույցների տեղադրում՝ 1480 հատ,
- կոյուղագծերի վերակառուցում՝ 29.7 կմ,
- օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցում և վերակառուցում՝ 9 հատ,
- կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում՝ 2 հատ։
ԼՈՏ-5
ԼՈՏ-5 բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է Շիրակի մարզի Մայիսյան, Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռի Բերդ, ինչպես նաև Արմավիրի մարզի Ոսկեհատ, Արևաշատ, Մեծամոր, Հովտամեջ, Մուսալեռ և Արշալույս բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում։ Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 5.6 մլն եվրո (առանց ԱԱՀ)։ Ներկայումս բաղադրիչը գտնվում է կապալառու կազմակերպության ընտրության մրցութային փուլում։
«ՀԵԾ-II, փուլ 3» ծրագրի ավարտը նախատեսվում է 2027 թվականի վերջին։