«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործառույթն է Հանրապետության տարբեր մարզերում ոռոգման ծառայություն մատուցող 15 Ջրօգտագործողների ընկերություններին ոռոգման ջրի մատակարարումը, ինչպես նաև իր տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված ջրային համակարգերի պահպանումն ու շահագործումը: Այդ համակարգերն են՝ Հայաստանի Հանրապետության պետական հատուկ նշանակության ջրամբարները, մայր ջրանցքները, պոմպակայանները և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներ: «Ջրառ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պետական է։
Իմանալ ավելին՝ https://www.facebook.com/profile.php?id=100057353953664
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Տիգրան Վարդանյան
Էլ. հասցե՝ vardanyantigran2104@gmail.com
Հեռ.` +374 12 750 077
Համակարգ
«Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական գործառույթն է Հայաստանի Հանրապետության կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման, պահպանման, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքների իրականացումը։ «Մելիորացիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պետական է։
Իմանալ ավելին՝ https://www.facebook.com/melioraciacjsc1
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Սասուն Միրոյան
Էլ. հասցե՝ melioracia00@gmail.com
Հեռ.` +374 96 004 995
«Վեոլիա Ջուր»-ը փակ բաժնետիրական ընկերություն է, որի հիմնական գործառույթն է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ջրամատակարարում, ջրահեռացում, կեղտաջրերի մաքրում, կոյուղու մաքրում, ջրի որակի վերահսկում և վթարների վերացում։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ ջրային պետական կոմիտեի միջև կնքվել է եռակողմ վարձակալության պայմանագիր՝ 15 տարի ժամկետով՝ 2017 թվականից մինչև 2031 թվականը:
Վարձակալության պայմանագրի համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվում է խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործում, սպասարկում և պահպանում։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքը ներառում է 380 բնակավայր` (մանրածախ ջրամատակարարման ծառայություններ) այդ թվում մայրաքաղաք Երևանը, 45 այլ քաղաքներ և 334 գյուղեր։
Միաժամանակ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվում է 65 բնակավայրերում մեծածախ ջրամատակարարման ծառայություններ:
Իմանալ ավելին՝ https://www.veolia.am/hy, https://www.facebook.com/veolia.armenia
Կոնտակտային տվյալներ
Տնօրեն՝ Մաիրաննա Շահինյան
Էլ. հասցե՝ am.water.office.all@veolia.com
Հեռ.՝ 185, 011.300-185, 08-00-00-185
ՀՀ-ում գործում է 15 ջրօգտագործողների ընկերություն (ՋՕԸ)։
ՋՕԸ-ները շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող կազմակերպություններ են։ Իրականացնում են ոռոգման համակարգերի շահագործումն ու պահպանումը, ապահովում են իրենց սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողների ոռոգման ջրի մատակարարումը։
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, իրավական այլ ակտերով, ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնադրություններով:
- Եղեգնաձոր ՋՕԸ
Տնօրեն` Արմեն Հակոբյան
Էլ․ հասցե` yeghegnadzorwua@mail.ru
Հեռախոս` +374 98 074 484 - Տավուշ ՋՕԸ
Տնօրեն` Ռոման Ահարոնյան
Էլ․ հասցե` tavushwua@mail.ru
Հեռախոս` +374 93 966 644 - Գեղարքունիք ՋՕԸ
Տնօրեն` Արտաշես Սարդարյան
Էլ․ հասցե` gavarwua@mail.ru
Հեռախոս` +374 93 248 822 - Թալին ՋՕԸ
Տնօրեն` Անդրանիկ Սափեյան
Էլ․ հասցե` talinwua@mail.ru
Հեռախոս` +374 77 390 039 - Արագածոտն ՋՕԸ
Տնօրեն` Գոռ Արշակյան
Էլ․ հասցե` aragatsotnwua@mail.ru
Հեռախոս` +374 98 880 027 - Շիրակ ՋՕԸ
Տնօրեն` Խաչատուր Խաչատրյան
Էլ․ հասցե` shirakwua@mail.ru
Հեռախոս` +374 91 181 170 - Կոտայք ՋՕԸ
Տնօրեն` Գոռ Հակոբյան
Էլ․ հասցե` kotayqwua@inbox.ru
Հեռախոս` +374 93 484 117 - Շենիկ ՋՕԸ
Տնօրեն` Սամվել Սարգսյան
Էլ․ հասցե` shenikwua@mail.ru
Հեռախոս` +374 93 000 181 - Էջմիածին ՋՕԸ
Տնօրեն` Նվեր Պետրոսյան
Էլ․ հասցե` echmiadzin-wua@mail.ru
Հեռախոս` +374 93 205 070 - Արմավիր ՋՕԸ
Տնօրեն` Վահագն Արշակյան
Էլ․ հասցե` armavir-wua@mail.ru
Հեռախոս` +374 41 414 104 - Երևան ՋՕԸ
Տնօրեն` Սերոբ Հարությունյան
Էլ․ հասցե` official.yerevanwua@gmail.com
Հեռախոս` +374 41 111 562 - Արտաշատ ՋՕԸ
Տնօրեն` Կարեն Բենիամինյան
Էլ․ հասցե` artashatwua@mail.ru
Հեռախոս` +374 99 848 484 - Արարատ ՋՕԸ
Տնօրեն` Նշան Հակոբյան
Էլ․ հասցե` araratwua1@gmail.com
Հեռախոս` +374 44 440 140 - Սյունիք ՋՕԸ
Տնօրեն` Նաիրի Հովհաննիսյան
Էլ․ հասցե` syuniqwua@gmail.com
Հեռախոս` +374 98 446 604 - Լոռի ՋՕԸ
Տնօրեն` Սարգիս Դավթյան
Էլ․ հասցե` lori.wua2025@bk.ru
Հեռախոս` +374 93 931 893
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մասնագիտական մարմին է, որը ձևավորվել է ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 8-ի 686-Ն որոշման պահանջների հիման վրա։ Հանձնաժողովն իրականացնում է հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ՝ ՀՏԿ) տեխնիկական վիճակի և անվտանգության մակարդակի գնահատում, ինչպես նաև ներկայացնում է ՀՏԿ-ների անվտանգության ապահովմանն ուղղված մասնագիտական առաջարկություններ։
ՏՀ-ի նախագահ՝ Վոլոդյա Նարիմանյան
ՏՀ աշխատակազմի քարտուղար՝ Դավիթ Մարտիրոսյան
Էլ. հասցե՝ wc.techcommission@scws.am
Հեռ. +374 55 199 336