Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ ՀՆԳ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 29 մլն ԱՄՆ դոլար, որից 14 մլն ԱՄՆ դոլարը տրամադրվել է որպես վարկ, 7 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես դրամաշնորհ, իսկ 8 մլն ԱՄՆ դոլարը կազմել է ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2014 թվականին։
Ծրագրի նպատակը․
Երևան քաղաքի առանձնատնային և նախկինում ինքնակամ կառուցապատված թաղամասերում տեխնիկապես առավել մաշված և շահագործման տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերականգնում,
անհատական տնային տնտեսությունների մուտքագծերի փոխարինում,
բազմաբնակարան շենքերի ֆիզիկապես մաշված և անմխիթար վիճակում գտնվող բակային պոմպակայանների վերակառուցում և արդիականացում,
բազմաբնակարան շենքերի վթարային մուտքագծերի փոխարինում։
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները.
- համակարգում առկա հոսակորուստների նվազեցում,
- ջրամատակարարման բաշխիչ ցանցերի կառավարման հուսալիության բարձրացում,
- հաշվառման համակարգի կատարելագործում և ջրի որակի բարելավում,
- շուրջօրյա ջրամատակարարման ապահովում,
- մատակարարված ջրաքանակի դիմաց վճարների հավաքագրման ավելացում,
- բազմաբնակարան շենքերի բակային պոմպակայանների շահագործման ծախսերի նվազեցում։
Ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և արդյունքները՝
Երևան քաղաքի Կենտրոն, Այգեստան, Ավան, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Հաղթանակ, Սիլիկյան, Փիրումյան և Նոր Խարբերդ թաղամասերում, Բալահովիտ բնակավայրում, ինչպես նաև Արարատյան պոմպակայանում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- 200,6 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանցի վերականգնում,
- 129 կմ անհատական տնային միացումների խողովակաշարերի փոխարինում,
- 19 176 բաժանորդի ջրաչափական հանգույցների տեղադրում,
- 30 բակային պոմպակայանների վերակառուցում,
- Արարատյան պոմպակայանում 3 նոր պոմպի փոխարինում։
Ծրագրի իրականացումից հետո Երևան քաղաքի վերոնշյալ թաղամասերի ավելի քան 63.858 շահառու ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ, հոսակորուստները հասցվել են նվազագույնի, մատակարարվող ջրաքանակները կրճատվել են 25–40 %-ով, իսկ շահագործման ծախսերը՝ զգալիորեն նվազել։ Ծրագիրն ավարտվել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։