Դիմում-բողոքներ
- Ի՞նչ տվյալներ պետք է ներկայացնել վարչական մարմնին ուղղված գրավոր դիմումով:
Դիմողի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում ՝ նրա լրիվ անվանումը, գտնվելու վայրը, վարչական մարմնի անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, դիմողի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը (ըստ ցանկության): -
Ի՞նչ տվյալներ կարող է տեսնել դիմումատուն՝ իրեն տրված ծածկագրի համարը մուտքագրելով առցանց համակարգ:
Իր դիմումի կարգավիճակը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է ուղղել հարցերը: -
Ի՞նչպես ուղարկել դիմումը Ջրային կոմիտե:
Էլեկտրոնային փոստով, փոստի միջոցով, առձեռն (Ջրային կոմիտեի փոստարկղ):